Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ «Ժառանգություն»-ից և վայր դրեց խմբակցության ղեկավարի լիազորությունները
Նմանատիպ
Ռուբեն Հակոբյանը դադարեցրել է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը ու վայր դրել խմբակցության ղեկավարի լիազորությունները: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ պատգամավորը պատրաստվում է լքել կուսակցությունը ու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀՅԴ համամասնական ցուցակով: Չմոռանանք, որ նա նախկինում եղել է ՀՅԴ անդամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում