Հավաքարար էիր, մենք քեզ մարդ դարձրինք. ՀԱԿ-ը` Լյուդային

Հավաքարար էիր, մենք քեզ մարդ դարձրինք. ՀԱԿ-ը` Լյուդային

ՀԱԿ խմբակցությունում մի քանի օր առաջ, ըստ մեզ հասած տեղեկությունների, մեծ սկանդալ է եղել` լացով ու հայհոյանքներով: Բանն այն է, որ նույն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով վերջին շրջանում փորձում է 2017 թ-ի ընտրություններում իր համար ցուցակ ապահովել` ընդ որում ցանկացած գնով, փորձել է հարաբերություններ վերականգնել Տեր-Պետրոսյանի սիրելի Լևոն Զուրաբյանի հետ, սակայն վերջինս ոչ միայն չի ընդունել Լյուդմիլա Սարգսյանին, այլ նաև իր գործավարի միջոցով փոխանցել է հետևյալը` «հավաքարար էիր` մենք քեզ մարդ դարձրինք»: 

Բանն այն է, որ Լյուդմիլա Սարգսյանը, ըստ տարածված լուրերի, իր կարիերան սկսել է ՍԴՀԿ գրասենյակում իբրև տնտեսուհի` այսինքն հավաքարար աշխատելով: Ավելին, նա միայն վերջերս` չնայած պատկառելի տարիքին, ավարտել է Հյուսիսային համալսարանի ինչ-որ ֆակուլտետ: Այս պատասխանից հետո Սարգսյանը սկսել է աղմկել, որից հետո նրան դուրս են հրավիրել ՀԱԿ խմբակցության սենյակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում