ԻՊ-ը Սիրիայում հնարավոր է ռուսական չորս ուղղաթիռ ոչնչացրած լինի. «Ստրատֆոր» (ֆոտո)
24/05/2016 17:21
Նմանատիպ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում ռուսական ավիաբազայի ուղղությամբ հրետանային կրակահերթերի միջոցով հնարավոր է ոչնչացրել են ռուսական հարվածային 4 ուղղաթիռ՝ Մի-24, ինչպես նաև մեկ Միգ-25 ինքնաթիռ:
Այս մասին հայտարարել է ամերիկյան «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը՝ հղում կատարելով արբանյակային լուսանկարներին, հայտնում է life.ru-ն:
Նշվում է, որ խոսքը Հոմս նահանգում գտնվող ավիաբազայի մասին է՝ Պալմիրա քաղաքից ոչ հեռու: Կենտրոնը հրապարակել է ասվածն ապացուցող արբանյակային լուսանկարները, որոնք թվագրված են մայիսի 14 և մայիսի 17:
Հետևեք մեզ նաև Telegram-ում