ԱԺ պատգամավորը գուշակ Վարսիկից խնդրել է թուղթուգիր անել իր հակառակորդ կանանց
Կարդացեք նաև
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, պարզվում է, դեպրեսիայի մեջ է, քանի որ առաջիկա ԱԺ ընտրություններում ոչ մի կուսակցություն չի ցանկանում իրեն մտցնել ցուցակ: Բացի այն, որ տիկին Սարգսյանը վերջին տարիներին փայլել է սկանդալների մեջ հայտնվելու և իր շեֆերին «քցելու» յուրահատկությամբ, նաև այդ կուսակցություններում չգիտեն ինչ անել իրենց ակտիվ կին կուսակցականներին: Բայց քանի որ նախկին գրասենյակային մաքրուհին ոչ մի կերպ իր կյանքն առանց մանդատի չի պատկերացնում, ուստի նա որոշել է դիմել հին և բարի պապական մեթոդների` գնալ գուշակի մոտ:
Ականատեսները տեսել են, թե ինչպես է Լ. Սարգսյանը հերթ կանգնել` հայտնի գուշակ Քյավառցի Վարսիկի մոտ մտնելու համար: Ավելին, նա իր հետ եկած ընկերուհուն ասել է, որ մոտը ցուցակ ունի այն կանանց, ովքեր իրեն խանգարում են վերընտրվել: Ասում են, սակայն, Քյավառցի Վարսիկը չի էլ լսել Լյուդային…
Հետևեք մեզ նաև Telegram-ում