«Չորրորդ իշխանություն». Ոստիկաններն «ահաբեկչական ձևով» ներխուժել են ԱԺ պատգամավորի տուն
Կարդացեք նաև
Տևական ժամանակ է՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։ «Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Սեդրակյանը նեղացած է, սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձիք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Այդ աշխատանքները ոստիկանները իրականցրել են ակնհայտ ահաբեկչական ձևով։
«Անակնկալի եկած Սեդրակյանը զանգահարել է հարազատ կուսակցության նախագահին և տեղեկացրել կատարվածի մասին։ Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, ինչը տարակուսանք է առաջացրել Սեդրակյանի մեջ։ Թերևս այս հանգամանքով էլ պայմանավորված է եղել այն, որ Մհեր Սեդրակյանը որոշել է իր որդու հանսանիքը կազմակերպել նեղ շրջանակով։ Թերթը փորձել է այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, վերջինս պատասխանել է, որ միայն առավոտյան բաժնից կարող է ճշտել լուրի իսկությունը»,-գրել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում