Չինարենի ուսուցման դպրոցի կառուցման բեռների առաջին խմբաքանակը հասել է Հայաստան
Նմանատիպ
Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը չինական կապալառուին ազատեց բոլոր տեսակի հարկերից: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ դպրոցի համար նախատեսված բեռների առաջին խմբաքանակը Հայաստան է հասել փետրվարի 7-ին:
«Դպրոցի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ՀՀ Նախագահի Չինաստան այցի ժամանակ: Ծախսերը համաֆինանսավորում է Չինաստանի կառավարությունը»,- ասաց Մկրտչյանը:
Դպրոցը, որն ունենալու է հանրակացարան և նորագույն ենթակառուցվածքներ, նախատեսված կլինի 650 աշակերտի համար: Ակնկալվում է, որ դպրոցը կդառնա չինարենի ուսուցման խոշորագույն ուսումնական կենտրոն ոչ միայն Հայաստանում, այլև Արևելյան Եվրոպայում ու ԱՊՀ-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում