Հայտնի են ՀՀ 5 մարզերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նմանատիպ
Հայաստանի 5 մարզերում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքներն արդեն հայտնի են: Ինչպես հաղորդում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, ընտրությունների արդյունքներով Նուռնուս համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Մնացական Գևորգյանը, ով ստացել է 206 ձայն: Մյուս թեկնածուն` Աստղիկ Մկրտչյանը, հավաքել է 97 ձայն: Նուռնուս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 467 է, ընտրությանը մասնակցել են 310 քաղաքացի, անվավեր քվեաթերթիկների թիվը` 5:
Շիրակի մարզի Արևիկ համայնքում առաջադրված երեք թեկնածուններից ամենաշատ ձայն ստացել է ՀՀԿ-ական Վարդգես Մելքոնյանը՝ 526 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը 1355 է, ընտրության մասնակցել են 868 քաղաքացի, անվավել է ճանաչվել 14 քվեաթերթիկ:
Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը 15 ձայնով պարտվել է Հովհաննես Պողոսյանին, ով ստացել է 277 ձայն:
Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Արտաշես Սաֆարյանը, ստանալով 145 ձայն, վերընտրվել է գյուղապետի պաշտոնում, իսկ նրա մրցակիցը՝ անկուսակցական Գրիշա Գրիգորյանը ստացել է 127 ձայն:
Արարատի մարզի Նորակերտ համայնքում Հովհաննես Հարությունյանը, ստանալով 691 ձայն, վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ մրցակիցը՝ անկուսակցական Էդվարդ Սարգսյանը, ստացել է 52 քվե:
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում առանց մրցապայքարի գյուղապետի պաշտոնում վերընտրվել է ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը՝ ստանալով 304 ձայն:
Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում ևս մեկ թեկնածու է եղել՝ Համլետ Թորոսյանը, ով, ստանալով 13 ձայն, ընտրվել է գյուղապետ: Այս համայնքում ընտրողների թիվը 74-է, իսկ ընտրությանը մասնակցել է 49 քաղաքացի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում