Վարչապետն անդրադարձել է ընտրությունների օրը փոխելու հարցին
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ազգային ժողովի ընտրություններն ապրիլի 2-ից տեղափոխելու մասին հարցին:
«Ես շատ թեթև եմ վերաբերում հարցին` ապրիլի 2-ին, թե՞ 9-ին կլինեն ընտրությունները, ոչ թե չկարեւորելով ապրիլի 2-ի օրը… Ես մեծ հարգանք ու վերաբերմունք ունեմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր հերոսություն են արել Ղարաբաղի անվտանգության համար։ Եթե նույնիսկ ընտրությունները լինեն ապրիլի 2-ին, դա չի խանգարի, որ գնանք Եռաբլուր, միաժամանակ այդ օրը կատարենք արդար ընտրություն»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ ընտրությունների օրը փոխելու հարցը որոշողն ինքը չէ:
Ավելի վաղ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե քաղաքական բոլոր ուժերի կողմից լինի համաձայնություն, ինքը դեմ չի լինի փոխել ընտրությունների օրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում