ՌԴ-ից և Բելառուսից Հայաստան ներմուծված մեքենաների ընդհանուր արժեքն ավելացել է
Նմանատիպ
ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես, ՌԴ-ից և Բելառուսից 2016 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 9 մլն 745 հազար 876 ԱՄՆ դոլարի 511 մարդատար ավտոմեքենա: Քանակական առումով այս ցուցանիշը 2015թ-ի համեմատ նվազել է 69,1 տոկոսով, սակայն ընդհանուր արժեքն ավելացել է 52,1 տոկոսով: Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հրապարակած տվյալները։
2016 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 458 մարդատար ավտոմեքենա՝ 9 մլն 211 հազար 466 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ ՌԴ-ից Հայաստան ներկրված մեքենաների քանակը նվազել է 71,6 տոկոսով: Սակայն 2016 թվականին ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը 2015թ-ի համեմատ ավելացել է 59,3 տոկոսով:
2016թ-ին Բելառուսից Հայաստան է ներկրվել 534 հազար 410 դոլար ընդհանուր արժեքով 53 մարդատար մեքենա: Ըստ այդմ, 2015թ-ի համեմատ Բելառուսից ներկրվող մարդատար մեքենաների քանակն ավելացել է 35,9 տոկոսով, իսկ ընդհանուր արժեքը` նվազել 8,2 տոկոսով:
2016թ-ին նախորդ տարվա համեմատ բեռնատար մեքենաների ներկրման քանակն ավելացել է 50 տոկոսով, իսկ ընդհանուր արժեքը 85,7 տոկոսով: Ընդհանուր արժեքը կազմել է 4 մլն 179 հազար 641 դոլար, իսկ քանակը` 183:
2016-ին ՌԴ-ից ներկրվել է 180 բեռնատար մեքենա 4 մլն 61 հազար 136 դոլար ընդհանուր արժեքով: 2015թ-ի համեմատ ՌԴ-ից ներկրված բեռնատար մեքենաների ընդհանուր արժեքն ավելացել է 82,7 տոկոսով, իսկ քանակը 51,3 տոկոսով: Բելառուսից Հայաստան է ներմուծվել 3 բեռնատար մեքենա` 118 հազար 505 դոլարով: 2015թ-ի համեմատ քանակը չի փոխվել, իսկ արժեքն ավելացել է 4,3 անգամ:
Համաձայն ԵՏՀ ներկայացրած վիճակագրական տվյալների` ՌԴ-ից և Բելառուսից Հայաստան ներկրվող մարդատար մեքենաների քանակը նվազել է, իսկ դրանց ընդհանուր արժեքը՝ աճել։ Բեռնատար մեքենաների դեպքում աճել է և՛ ներկրվող մեքենաների քանակը, և՛ դրանց ընդհանուր արժեքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում