«Բարսելոնան» մնում է «Բարսելոնա». Հենրիխ Մխիթարյան

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուկրաինական Sport Express-ին տված հարցազրույցի ժամանակ ամփոփել է եվրոգավաթներում իր թիմի մրցելույթները’ նշելով, որ իր համար տարբերություն չկար խաղալ «Բորուսիայի», թե «Բարսելոնայի» հետ:

«Ինձ համար տարբերություն չկար, թե որ թիմի հետ կխաղայինք: Ե´վ «Բարսելոնան», և´ «Բորուսիան» լուրջ մրցակիցներ են, հաղթել են իրենց խմբերում: Չնայած վերջին շրջանում իսպանացիներն իրենց լավագույն ֆուտբոլը չեն ցուցադրում, «Բարսելոնան» մնում է «Բարսելոնա», և դրա հետ չես վիճի», – նշել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ և´ «Բորուսիան» և «Բարսելոնան» դուրս են եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ’ պայքարից դուրս թողնելով «Շախտյորին» և «Միլանին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում