Հայաստանում գրանցվել է ներքին զբոսաշրջության 12,4 տոկոս աճ
13/03/2017 21:17
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տարածքում 2016 թվականին գործող հյուրանոցներում և հյուրանոցային տնտեսություններում տեղաբաշխվել է շուրջ 979 հազար 968 հայաստանյան ռեզիդենտ-զբոսաշրջիկ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2015 թվականին նրանց թիվը կազմու մ էր 871 հազար 888 մարդ: 2016 թվականին այս ցուցանիշն ավելացել է 12,4 տոկոսով:
Ներքին զբոսաշրջության շուրջ 71%-ը բաժին է ընկել հանգստին և ժամանցին, 17.5%-ը կրել է գործնական բնույթ, մոտ 6%-ն ունեցել է բուժման նպատակ:
Հարկ է նշել, որ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում ավելացել է ներքին զբոսաշրջությունը՝ հանգստի ու գործնական նպատակներով: Միևնույն ժամանակ, բուժման նպատակով ներքին զբոսաշրջությունը կրճատվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում