«Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց
Նմանատիպ
Քաղաքի տոնը՝ «Ախալքալաքի օրը», որը պետք է տեղի ունենար 2017թ.-ի սեպտեմբերի վերջ, կանցկացվի ընտրություններից հետո:
jnews.ge-ն գրում է, որ տենդեր-մրցույթը 4 տոնակատարությունների անցկացման, այդ թվում նաև «Ախալքալաքի օր» տոնակատարության համար Ախալքալաքի վարչությունը հայտարարել էր այս տարվա օգոստոսին: Տենդեր-մրցույթը հաղթել է ՍՊԸ «Սամոսվալի-1» ընկերությունը 11 577 լարիի չափով: Տենդեր-մրցույթի պայմաններին համաձայն, տոնը պետք է անցկացվեր սեպտեմբերի վերջ, բայց արդեն հոկտեմբեր ամսվա վերջն է, սակայն տոնը չի նշվել:
Մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով վարչության պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, այս տարի ամեն դեպքում տոնը կկայանա, քանի որ կատարողի և շրջանի միջև պայմանագիր կա:
«Ճիշտ է, մենք պետք է անցկացնեինք սեպտեմբերի վերջ: Բայց մենք առանց ղեկավարության ելույթի չէինք կարող յոլա գնալ: Մտածեցինք, որ դա կարող են ընդունել որպես քարոզչություն, ուստի որոշեցինք անցկացնել ընտրություններից հետո », – ասում է Վալերի Ստելմաշովը:
Սակայն, կոնկրետ օրը որոշված չէ:
Ըստ Վալերի Ստելմաշովի, այս տարի տոնը կլինի համեստ: Միջոցառումը տեղի կունենա կամ քաղաքի կենտրոնում կամ քաղաքային մարզադաշտում:
«Ախալքալաքի բերդում անցկացնելու համար անհրաժեշտ է բեմ, լուսավորություն, իսկ այդ ամենը գումար է պահանջում: Մենք ունենք ընդամենը 6000 լարի: Մենք այդ գումարով չենք կարող անել ամեն ինչ: Լավ տոնը կախված է ծախսերի հետ », – ասում է Վալերի Ստելմաշովը:
Տենդեր-մրցույթի համաձայն «Ախալքալաքի օր» տոնակատարության համար նախատեսված է 6000 լարի: Այս գումարով հաղթող՝ «Սամոսվալի -1» ընկերությունը պետք է ձեռք բերի 3 բաններ և հրավառություն:
«Մենք սպասում ենք Գամգեոբայի հրահանգներին: Նրանք մեզ կտեղեկացնեն տոնից 5 օր առաջ և մենք կպատրաստվենք:
Բաններից և հրավառություններից բացի մենք պետք է 177 մարդու համար պատվիրենք ճաշկերույթ» , – ասում է ՍՊԸ «Սամովալի -1»-ի տնօրեն Խաչիկ Ավետիսյանը:
Վալերի Ստելմաշովի խոսքերով, նախատեսում են որ տոնի օրը ելույթ ունենան շրջանի պարային խմբերն ու լինի գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես- վաճառք:
Հիշեցնենք, որ «Ախալքալաքի օրը» առաջին անգամ Ախալքալաքի շրջանում որոշվել էր անցկացնել անցյալ տարի՝ 2016թ.-ին: Այդ նպատակով նույնիսկ տեղական բյուջեից հատկացվել էր 10 000 լարի: Տեղի ոչ կառավարական կազմակերպությունները հավաքվեցին, ստեղծեցին նախաձեռնող խումբ և իրենց կողմից պլանավորեցին միջոցառումներ, որոնք հնարավոր էր անցկացնել այդ օրը: Կազմակերպությունները նույնիսկ առաջարկեցին տեղական իշխանություններին դոնորներ գտնել տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Բայց այն ժամանակ նույնպես տոնը չկայացավ: Տոնի համար նախատեսված գումարը, որպես չծախսված, վերադարձվեց բյուջե:
Այս տարի Շրջանային ժողովում (Սակրեբուլոյում) ուզում էին ընդհանրապես հեռացնել այս ծախսերի կետը, քանի որ նախորդ տարի հատկացված 10 000 լարին չէր ծախսվել: Սակայն, քննարկումների ժամանակ որոշվում է այս տոնը մտցնել ուրիշ տոների հետ միասին, մեկ կետի տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում