Շարմազանովի կարծիքով` հանրապետության նախագահի շեշտադրումները ներքին հարցերի շուրջ շատ հստակ էին

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարվում է մեկնաբանել ՀՀ նախագահի մոտ հունիսի 29-ին տեղի ունեցած հանդիպումն ու հնրած գնահատականները: Նա խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահի մոտ քննարկման ժամանակ խիստ գնահատականներ և նկատողություններ հնչեցին և մթնոլորտը լարված է: «Չկա լարվածո? ?թյուն, կա աշխատանքային մթնոլորտ, նախագահի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, որովհետև պարոն նախագահը շատ հստակ և ամբողջական ներկայացրել է իր կարծիքը, և շեշտադրումները ևս շատ հստակ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ասաց Շարմազանովը:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Շարմազանովը վերաբերվում տեսակետին, որ «մեծամասնությունն իրեն լավ չի պահել», ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ «պահել կամ չպահելը քաղաքական կատեգորիա չեն»: «Դա ներկուսակցական քննարկման խնդիր է, և ես կոռեկտ չեմ համարում մինչև կուսակցությունում քննարկումը ներկուսակցական խնդիրների մասին խոսել, կուսակցության նախագահն ինչպես որոշի, այդպես էլ կլինի»,-ասաց Շարմազանովը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 29-ին տեղի ունեցած քննարկմանը երկրի ղեկավարն անդրադարձել է բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերին: Նա խոսել է Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մասին: Իսկ վարչապետը, գլխավոր դատախազը և ՎՊ նախագահը ներկայացրել են ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակե տը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում