Հայրիկյանը մա՞րդ է ուղարկել Սիրունյանի դեմ
Կարդացեք նաև
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստի ժամանակ էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը Հայրիկյանին խորհուրդ տվեց իր հետ հարցեր պարզաբանելու համար մարդկանց չուղարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ի դատական նիստի ժամանակ Սիրունյանին էին մոտեցել է մի խումբ տղաներ, ովքեր ներ կայացել էին որպես Հայրիկյանի բարեկամներ, ու փաստաբանից պահանջել դատական նիստերի ժամանակ ցածրաձայն խոսել: «Ես իմ ամբողջ կյանքում, նույնիսկ մանուկ հասակում, երբեք որևէ մեկին չեմ ուղարկել հարցեր պարզաբանելու: Սիրունյանը կարող է հանգիստ քնել, իսկ ես կխոսեմ նրանց հետ»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Դատական նիստի ժամանակ դահլիճում նստած մի քանի տղամարդ, Սիրունյանի խոսքն ընդահատելով, կոչ արեցին ձայնն իջեցնել և Պարույր Հայրիկյանի հետ բարձր տոնով չխոսել: Իսկ դատավորը դատական նիստը խանգարելու համար նրանց դահլիճից դուրս հրավիրեց:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատական նիստից հետո լրագրողիների հետ ճեպազրույցում նշեց, որ դահլիճում նստած տղամարդիկ ընդմիջման ժամանակ մոտեցել են իրեն և ներկայացել որպես Հայրիկյանի բարեկամներ: «Անկեղծ ասած’ ես չհասկացա, կարծեմ ասում էին, որ պետք է պատասխան տամ, թե ներողություն խնդրեմ Հայրիկյանից’ բարձր խոսելու համար: Ես էլ ասացի, կներեք, եթե Հայրիկյանի տեղը որևէ մեկը պետք է խոսի, սպասեք, ես էլ խոսացող ուղարկեմ, ընդ որում նորմալ խոսացողներ են»,-պատասխանել է Սիրունյանը:
Խոսելով հիվանդության պատմության մասին’ դատապաշտպանը նշեց, որ երբ ասում է, թե գործի մեջ ոչ մի բժշկական փաստաթուղթ չկա, Հայրիկյանը նեղանում է: «Շատ տարօրինակ սխեմայով են աշխատում: Քննիչն ընդհանրապես չի տեսել վերքը, փորձագետը տեսել է վիրահատությունից հետո, վիրահատող բժիշկը չի ներկայանում դատարան: Հայրիկյանն ասում է, թե Խաչատուրն է իր վրա կրակել, վերջինս էլ պնդում է դա’ ավելացնելով’ Վարդանն է ասել»,-ասաց Ալեքսանդր Սիրունյանը’ պնդելով, որ ցանկություն ունի տեսնելու այն վերքը, որի համար Վարդան Սեդրակյանին ցանկանում են դատել, սակայն, ցավո? ?, ինքը չի կարող նման բան պնդել, քանի որ մեր օրենքում այդպիսի դրույթ չկա:
Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին’ ժամը 23.30-ին, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Գործով Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը կազմակերպել), Խ.Պողոսյանին’ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով’ (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և իրացնելը), իսկ Ս.Հարությունյանին’ ՀՀ քրեական օրեն? ?գրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում