Առաջիկա օրերին հանրապետությունում տեղումներ են կանխատեսվում

ՀՀ տարածքում առաջիկա մի քանի օրերին սպասվում է փոփոխական եղանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, օգոստոսի 20-21-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին’ հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամ ու ուժգնացում’ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 20-ին կնվազի 4-5 աստիճանով, 22-23-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում օգոստոսի 20-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում’ 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օգոստոսի 20-ին և 21-ին սպասվում է 31 0C, 22-ին և 23-ին’ 32 0C ջերմաստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում