Առաջարկ ՀՀ կուսակցություններին. «Պաշտպանենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու օգտագործենք նրանց ներուժը»
Նմանատիպ
2010 թվականի հոկտեմբերի 20-ից ՀՀ–ում ուժի մեջ է մտել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ–ի կոնվենցիան:Դրանով մեր պետությունը պարտավորվում է հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանցակտիվորեն մասնակցելհասարակական ակտիվ կյանքին, նրանց համարստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ:
Սոցիալական քաղաքականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ իրականացվում է նրանց սոցիալական ներառման նպատակով,որը հասարակության սոցիալական զարգացման միջոց է:Այն արտացոլում է տվյալ հասարակության ժողովրդավարության մակարդակը,հասարակության հնարավորությունը զարգանալու համբերատարության,բազմազանության հարգանքի,հնարավորությունների հավասարության,համերաշխության,անվտանգության,առանց խտրականության,ինչպես նաև հասարակության բոլոր շերտերի մասնակցության սկզբունքով:
Հաշվի առնելով այն փաստը,որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները շոշափում են ոչ միայն իրենց, այլ որոշակիորեն նաեւ նրանց հարազատների շահերը,ինչպես նաևայնհասարակության բարեկեցության ցուցանիշ է,այս խնդրի լուծումը պահանջում է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառման ճանապարհների խորը վերլուծություն և մոտ ապագայում պետական սոցիալական քաղաքականությում գործնական կիրառում:
Այս խնդիրների արդյունավետ լուծման համար,նախ և առաջ,ինչպես ՄԱԿ–ի կենվենցիան է նշում,պետք է նկատի ունենալ,որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվել քաղաքականության ու ծրագրերի,այդ թվում`ուղղակիորեն իրենց վերաբերող վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացներում,գիտակցել հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ինքնուրույնության ու անկախության, ինչպես նաև ազատ ընտրության իրավունքի կարևորությունը,գիտակցել ֆիզիկական,սոցիալական,տնտեսական և մշակութային միջավայրի,ինչպես նաև առողջապահության ու կրթության,տեղեկատվության ու հաղորդակցության մատչելիության անհրաժեշտությունը,որով հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտրվի լիարժեքորեն օգտվելու մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և օրենքների արդյունավետ բարեփոխման համար շատ կարևոր է, որ
- պետական մարմիններում,տեղական ինքնակառավարման մարմիններում,կուսակցություններում հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան ակտիվ ներգրավվելու,
- պետք է լուծել ոչ միայն նրանց վերականգնման խնդիրները,այլ նաև ժամանակակից հասարակության պայմաններում սոցիալ–տնտեսական հարմարեցման խնդիրները,
- զարգացնել ենթակառուցվածքները,որոնք կապահովեին հաշմանդամություն ունեցող անձանց գործունեությունը հասարակությունում ոչ հաշմանդամ մարդկանց կողքին,հավասար պայմաններում:
- Ելնելով վերը նշվածից`կուսակցություններին առաջարկում ենք՝
1.կուսակցության ծրագրի դրույթներից մեկում առանձին կետով ընդգրկել «Հաշմանդամ մարդկանց սոցիալական ներառում» կետը:
2.Կատարել համապատասխան քայլեր հաշմանդամ մարդկանց ակտիվորեն ներգրավելու հասարակական և քաղաքական կյանքում:
«Հաշմանդամ մարդկանց սոցիալական ներառում» կետում առաջարկում ենք ընդգրկել հետևյալը.
- կուսակցությունը պետք է հետևողականորեն գործնական ջանքեր գործադրի հասարակական կյանքում հաշմանդամների լիարժեք մասնակցության ապահովման և պետության կողմից վարվող բոլոր քաղաքականությունների ոլորտներում հաշմանդամնության խնդիրներին,դրանց լուծումներին ուղղված կենսունակ ռազմավարություններ մշակելու և իրականացնելու ուղղությամբ:
- կուսակցությունը շարունակելով պայքարել խտրականության դեմ և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ,ամրապնդելու է հաշմանդամ մարդկանց ինքնուրույնությունը,ընտրության ազատությունը և կյանքի որակը,ինչպես նաև նպաստելու է հաշմանդամության`որպես մարդկային բազմազանության տարրերից մեկի,մասին իրազեկության աստիճանի բարձրացմանը:
- կուսակցությունը իրականացնելու է կոնկրետ գործողություններ,որպեսզի հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովվի մատչելիություն,հավասար իրավունքներ և հնարավորություններ:
Գործողությունների ուղղությունները ներառում են հետևյալ ոլորտները.
- Մասնակցություն քաղաքական և հասարակական կյանքին,
- Մասնակցություն համայնքային կյանքին,
- Մասնակցություն մշակութային կյանքին,
- Կրթություն,
- Զբաղվածություն,
- Մատչելի միջավայր,
- Մատչելի տրանսպորտ,
- Առողջապահություն,
- Սոցիալական պաշտպանություն,
- Իրավական պաշտպանություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը,որ Հայաստանից արտագաղթել են մեծ թվով մարդիկ,իսկ նրանց մեծ մասը կազմում են ընտրելու իրավունք ունեցող մեր համաքաղաքացիները,կարծում եմ` մեծ շռայլություն կլինի անտեսել հաշմանդամ մարդկանց,նրանց չներգրավվել հասարակական ու քաղաքական գործընթացներում և այդ ընտրազանգվածը չօգտագործել գալիք ԱԺ ընտրություններում ի շահ կուսակցության:
2012թ.հունվարի1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է մոտ170.000հաշմանդամություն ունեցող մարդ,կանայք կազմում են հաշմանդամ մարդկանց ընդհանուր թվի44 %-ը:
1-ին խմբի հաշմանդամները կազմում են ընդհանուր թվի մոտ8.4 %-ը:Տոկոսային հարաբերությամբ հաշմանդամների ընդհանուր թվում ամենամեծ տոկոսը կազմում են2-րդ խմբի հաշմանդամները`մոտ55,5 %:Իսկ3-րդ խմբի հաշմանդամները կազմում են մոտ36.1%:
Հաշմանդամների ընդհանուր թվի մեջ մինչև18տարեկան հաշմանդամ երեխաները կազմում են5,1%:
Հաշմանդամների ընդհանուր թվի64%-ը աշխատանքային տարիքի են,որոնցից միայն8%է զբաղված:
Այս ամենը իրականացնելու համար առաջարկում եմ առաջիկա հետևյալ գործողությունները.
1.Հաշմանդամություն ունեցող անձանց մոտ բարձացնել քաղաքացիական պատասխանատվության զգացումը,ծանոթացնել ընտրաթերթիկներին և բացատրել նրանց ընտրություններին մասնակցելու կարևորությունը,
2.Հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրացնել կուսակցության հեղինակությունը,ծանոթացնել կուսակցության ծրագրին,կազմակերպել միջոցառումներ,կլոր սեղան քննարկումներ կուսակցության երիտասարդ ակտիվիստների և երիտասարդ հաշմանդամների մասնակցությամբ,
3.Ստեղծել խմբեր,որոնք պետք է օգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրության մասնակցել:Խմբի անդամներին իրազեկել անհրաժեշտ օգնության պայմանների մասին,
4.Հանրապետության բոլոր համայնքներում կազմակերպել հաշմանդամ մարդկանց մասնակցությունը ԱԺ ընտրությանը:
Հաշմանդամություն ունեցող մարդիկ այս հասարակության լիարժեք և լիիրավ անդամներն են,ինչպես մյուսները և նրանք նույնպես իրավունք ունեն մասնակցելու երկրի հասարակական–քաղաքական կյանքին և անմիջական մասնակցություն ունենալ իրենց համար ընդունվող օրենքների,որոշումների ընդունմանն ու իրացմանը:
Հաշմանդամություն ունեցող մարդ չի նշանակում անկարող մարդ,նրանք ունեն հզոր ներուժ,որն այսօր մեր երկիրն անտեսում է և չի օգտագործում:Նրանցից շատերը հայտնվել են տնային կալանքի տակ,բայց ոչ թե օրենքի պահանջով,այլ օրենքի չգործելու հետևանքով:
Կարճ ասած,հաշմանդամ մարդիկ մեր երկրի կողմից չօգտագործվող մարդկային ռեսուրս են,որն օգտագործելու դեպքում կարելի է հասնել բավական մեծ արդյունքների,ինչպես քաղաքակիրթ շատ երկրներում:Պետք չէ անտեսել այն մարդկանց և մարդկանց ներուժը,ովքեր նույնպես կարող են օգտակար լինել մեր երկրի և պետության կայացմանը:
Արման Մուշեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում