«Հայկական ժամանակ». Արտագաղթի ծավալները չեն փոխվում անկախ ընդունող երկրներում ստեղծված իրավիճակներից

«Հայկական ժամանակ». Արտագաղթի ծավալները չեն փոխվում անկախ ընդունող երկրներում ստեղծված իրավիճակներից

«ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել որ այս տարի արտագաղթողների և դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեծ փոփոխություն չի լինի:

«Կարող եմ ասել, որ վերջին 6-7 տարիներին «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ ինչպես ընդհանուր արտագաղթի ծավալների մեջ, այնպես էլ արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեջ չկան: Այն, ինչ կար 6-7 տարի առաջ, գրեթե նույն մակարդակով, նույն ծավալներով, նույն պատճառներով, նույն երկրներով…

Այդ երևույթները պահպանվում են»,- ասել է ծառայության պետը: Եգանյանի նշած վերջին 6-7 տարիներին Հայաստանից, պաշտոնական վիճակագրության համաձայն, անվերադարձ հեռացել է ավելի քան 300 հազար մարդ կամ մեր բնակչության մոտ 10 տոկոսը: Եթե այդ դինամիկայի մեջ «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ չլինեն, ապա մի 15-20 տարուց մեր երկրի բնակչությունը կնվազի կիսով չափ, իսկ մի 40-50 տարուց երկրում ոչ ոք չի մնա: Ուշագրավ այն է, որ արտագաղթի ծավալները չեն փոխվում անկախ այն իրավիճակներից, որ ստեղծվում են մեր արագաղթյալներին ընդունող երկրներում: Այսինքն արտագաղթը «կկայանա ցանկացած եղանակի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում