Ջերմոցային տնտեսությունների հաշվին կկրճատվի բանջարեղենի ներմուծումը Հայաստան

Ջերմոցային տնտեսությունների հաշվին կկրճատվի բանջարեղենի ներմուծումը Հայաստան

Հայաստանում շուրջ 80 հեկտար հողատարածքների վրա կառուցվել են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ, որոնք մասնակիորեն կբավարարեն բանջարեղենի պահանջարկը Հայաստանում: Դրան զուգահեռ նախատեսվում է ավելացնել ջերմոցների քանակը, որպեսզի պետությունն ինքնաբավ դառնա բանջարեղենի առումով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախախարարի տեղակալ Սամվել Գալստյանը հայտնեց, որ գյուղատնտեսական այդ ճյուղի զարգացումը կարևոր է, որ ձմռան ամիսներին չկատարվի գյուղմթերքի ներկրում: «Ներկրված բանջարեղենի մեծ ծավալը սովորաբար խանգարում է մեր արտադրողներին, որ կարողանան կազմակերպել իրենց արտադրանքի իրացումը: Բացի այդ, ավելացնելով ջերմոցային տնտեսությունները, մենք կդառնանք ինքնաբավ պետություն` բանջարեղենի մասով և նույնիսկ կկարողանանք արտահանում իրականացնել»,- ասաց նա:

Խոսելով ջերմոցային տնտեսություններում բանջարեղենների բերքատվության մասին` փոխնախարարն ընդգծեց, որ նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի շատ բերք ստանալ: «Եթե նախկինում 1 քմ-ից ջերմոցատները ստանում էին 15-20 կգ բերք, ապա այժմ սպասվում է ինչև 50-60 կգ բերք»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում