Այս ցավը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կիսում են բոլորը. Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան առիթով

Այս ցավը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կիսում են բոլորը. Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան առիթով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռագրում մասնավորապես, ասված է.

«Խոր ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան լուրը: Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ: Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի ժողովրդին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարությունները և դուրս գալ զարգացման ուղի: Հիմնադրամի իրականացրած ծրագրերը նոր հզոր շունչ հաղորդեցին Հայաստանի տնտեսությանը՝ լրջորեն փոխելով մեր երկրի նկարագիրը: Համոզված եմ, որ մեծ հայորդու, Հայաստանի ազգային հերոսի լուսավոր հիշատակը միշտ վառ է մնալու, և մեր ժողովուրդը հիշելու է նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով: Ցավակցում եմ բոլորիս այս մեծ կորստյան կապակցությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում