Էլեկտրաէներգիայի 6.93 դրամ հավելյալ վճաները կփոխհատուցվեն արտաբյուջետային միջոցներով. ՀՀ վարչապետ

Էլեկտրաէներգիայի 6.93 դրամ հավելյալ վճաները կփոխհատուցվեն արտաբյուջետային միջոցներով. ՀՀ վարչապետ

Կառավարությունը էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումը կատարելու է ոչ բյուջետային միջոցներով: Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ բյուջեից գումարներ չի ծախսվելու այդ փոխահատուցման համար, սակայն չբացահայտեց ֆինանսավորման աղբյուրը: «Գումարները փոխհատուցվելու են ոչ բյուջեի հաշվին: Իսկ թե ինչ միջոցներով, կհայտարարենք ապագայում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ վարչապետը:

Այն հարցին, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նախորդ տարիներին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումները ինչո՞ւ չեն վերացվել և ինչո՞ւ չկան պատժվողներ` վարչապետն ասաց, որ հարցը պետք է ուղղել ընկերությանը: «Դրան պետք է հետամուտ լիներ սեփականատերը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետն ասաց, որ Կառավարությունում դեռևս չկան քննարկումներ այդ հարցի շուրջ:

«Սպասե՛նք, ՀԷՑ-ում ստուգումների արդյունքում կունենանք արդյունքներ, և դրանց մասին կտեղեկացնենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա հայտնեց, որ մինչև հուլիսի 10-ը պայմանավածություն ձեռք կբերվի աուդիտի անցկացման մասին, և հաջորդ ամիս կսկսվի աուդիտը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ակցկացվող նստացույցերին` ասելով, որ իր կարծիքով` ՀՀ նախագահը մանրամասն ներկայացրել է ակտիվիստներին պետության քայլերի մասին, և ցուցարարները պետք է  լինեն բավարարված:

«Լուծումը շատ ճիշտ էր, և ընկերության ու հանձնաժողովի նկատմամբ անվստահությունը ապագայում կփորձենք ճշտել: Խորհրդատվական ընկերությունների և աուդիտորների աշխատանքից հետո կտեղեկացնենք արդյունքների մասին և հետամուտ կլինենք, որ դրանք իրականացվեն»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում