Հայ դատի հանձնախումբն Օբամային հորդորել է Անկախության օրվա առթիվ օժանդակել ԼՂ խնդրի լուծմանը

Հայ դատի հանձնախումբն Օբամային հորդորել է Անկախության օրվա առթիվ օժանդակել ԼՂ խնդրի լուծմանը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է հղել Նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Այս հուլիսի 4-ին Նախագահ Օբաման պետք է հարգի իր տված խոստումը՝ աշխատանքներ տանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը հիմնված կլինի ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հանդեպ Ամերիկայի հիմնարար հանձնառության վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Անկախության օրն ԱՄՆ-ի հիմնական պետական տոնն է, որը նշվում է ի նշանավորումն Անկախության հռչակագրի ընդունման:

1776 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ 13 նահանգի ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց որպես Բրիտանական թագավորությունից անկախ պետություն:

1870 թվականին ԱՄՆ կոնգրեսը Հուլիսի 4-ը հայտարարեց պետական տոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում