Մետաքսի ճանապարհը վերականգնելու գաղափարը հետաքրքրում է Եվրասիական տնտեսական միությանը

Մետաքսի ճանապարհը վերականգնելու գաղափարը հետաքրքրում է Եվրասիական տնտեսական միությանը

Մետաքսի մեծ ճանապարհը վերականգնելու գաղափարը հետաքրքիր է Եվրասիական տնտեսական միության համար. միության անդամ երկրներն ակտիվորեն քննարկում են այդ հարցը՝ փորձելով հասկանալ սպասվող հեռանկարները: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին ընդգծեց, որ առաջիկայում այդ հարցը լայնորեն կքննարկվի նաև ԵԱՏՄ անդամ երկրների գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: «Մենք սեպտեմբերին Վլադիվոստոկում գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ համաժողով կանցկացնենք «Եվրասիական տնտեսական միությունը և Մետաքսի ճանապարհը. ապագա և հեռանկարներ» խորագրով: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու այդ քննարկումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով՝ Մետաքսի ճանապարհի վերականգնումը կնպաստի ոչ միայն տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը, այլ նաև բիզնես կապերի ընդլայնմանը տարբեր երկրների միջև: Սիդորսկին վստահ է՝ Մետաքսի ճանապարհը կարող է էական ազդեցություն ունենալ Եվրասիական տնտեսական միության տնտեսության զարգացման և աճի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում