«Ժողովուրդ». ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ բուսաբանական այգում բռնկված հրդեհի մասին

«Ժողովուրդ». ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ բուսաբանական այգում բռնկված հրդեհի մասին

«Անցած շաբաթ օրը Երևանի Բուսաբանական այգում ուժգին հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում մոտ 15 հեկտարի մշակաբույսեր ոչնչացել են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի վերահսկողության տակ: Ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ հրդեհի ընդգրկած տարածքը բուսածածկ չի եղել: «Այդ տարածքում այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, խոտ է, ամռան ընթացքում այդ խոտն աճում է, հետո չորանում ու բռնկվում»,- հանգիստ տոնով ներկայացրեց Ռ. Մարտիրոսյանը:

Ստացվում է, որ մայրաքաղաքի Բուսաբանական այգին ԳԱԱ-ին հանձնելով՝ ՀՀ իշխանությունները նախ՝ իրենց ուսերից գցել են պատասխանատվության բեռը, մյուս կողմից էլ՝ շատ լավ հասկանում են, որ տարածքը կամաց-կամաց «կազատվի», և իրենք հնարավորութուն կունենան այն սեփականաշնորհել և տալ այս կամ այն պաշտոնյային: Մի օր էլ կարող է պարզվել, որ Բուսաբանական այգում ի սկզբանե ոչ մի ծառ չի եղել, տարիներ շարունակ այդ տարածքում միայն թուփ և խոտ է եղել, որոնք էլ «հրդեհի բուն են», և պետք է կառուցապատել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում