«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» վերտառությամբ ժամանակավոր ցուցադրություն է բացվել

«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» վերտառությամբ ժամանակավոր ցուցադրություն է բացվել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանում Հայկ Դեմոյանի նոր՝ «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրության շնորհանդեսին ու համանուն ժամանակավոր ցուցադրության բացմանը: Նախարարը ծանոթացել է ցուցադրությանը, որի մեջ ներկայացված են օսմանյան կայսրությունում հայկական սպորտային կյանքին առնչվող բնօրինակ լուսանկարներ, ինչպես նաև մրցանակներ, հազվագյուտ մեդալներ, մարզական մրցումների ազդագրեր, թերթեր և այլն: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Ինչպես իր խոսքում նշել է գրքի հեղինակ, թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, դրանց մեծ մասը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է տրամադրվել Գրիգոր Ճոլոլյանի ընտանիքի կողմից:

Նախարարը ելույթ է ունեցել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասվում է, որ այս գրքում բերված տեղեկատվությունը մեկ անգամ ևս փաստում է հայկական սպորտի ավանդույթների մասին,ինչպես նաև այն մասին, որ անգամ օսմանյան կայսրության մեջ հայ մարզիկների գործունեությունը ակտիվ և արդյունավետ է եղել:

«Գիրքը ունի ճանաչողական և կրթական նշանակություն: Տեղյակ եմ, որ այս հրատարակությունը 2009 թվականին լույս տեսած համանուն գրքի լրամշակված տարբերակն է: Շնորհակալություն պարոն Դեմոյանին նաև դրա համար, քանի որ ուսումնասիրությունները հայկական սպորտի պատմական այդ հատվածում նրա կողմից շարունակական են»,- իր խոսքում ասել է նախարար Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում