Արտամեդ համայնքի 2 բնակչի մոտ հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը

Արտամեդ համայնքի 2 բնակչի մոտ հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդների ինքնազգացողությունը ներկայումս բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ: Ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: ՀՀ առողջապահության նախարարությունում օգոստոսի 4-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամեդ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդների մոտ նախնական ախտորոշվել էր սիբիրյան խոց:

Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Կատարվել են նմուշառումներ և ախտորոշման վերջնական հաստատումը պարզ կլինի լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ հիվանդները հուլիսի 24-ին գտնվել են Վրաստանի Նինոցմինդա տարածաշրջանում, որտեղ գնել են միս: Մսեղիքի մշակման, արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում, հիվանդների ձեռքերի վրա նկատվել են վերքեր, որի կապակցությամբ դիմել են բժշկական օգնության: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճշտվել են մսեղիքի հ ետ առնչություն ունեցած բոլոր անձինք, նրանց նկատմամբ կազմակերպվել է բժշկական հսկողություն, տնային օջախում կազմակերպվել է ախտահանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում