ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել. հնարավոր է քննարկվի արդարադատության նախարարի հարցը

ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել. հնարավոր է քննարկվի արդարադատության նախարարի հարցը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 3-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ  Ռուբեն Թադևոսյանը: Նիստը տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում ժամը 20:00-ին:

Անդրադառնալով նիստի օրակարգին՝ Թադևոսյանն ընդգծեց, որ գործադիր մարմնի նիստերի ընթացքում օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության առաջնորդի և գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա:

Հարցին՝ հնարավոր է քննարկվի արդարադատության նախարարի հարցը, Թադևոսյանն ընդգծեց, որ հնարավոր է քննարկման դրվի նաև այդ հարցը:

«Ամեն ինչ հնարավոր է: Մեզ մոտ սովորաբար քննարկվում են ներքաղաքական, ներկուսակցական բազում հարցեր: Հնարավոր է, որ քննարկվի նաև այդ հարցը, սակայն կարող է նաև չքննարկվել»,- ասաց Թադևոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում