Դաշնակցությանը պատեհապաշտության մեջ մեղադրողը «կույր» է. երբևէ այժմեական շահերով չի առաջնորդվել. ՀՀԿ

Դաշնակցությանը պատեհապաշտության մեջ մեղադրողը «կույր» է. երբևէ  այժմեական շահերով չի առաջնորդվել. ՀՀԿ

Դաշնակցությանը պատեհապաշտության մեջ մեղադրողները լավ չեն ուսումնասիրել նրանց կենսագրությունը և  չեն  ուզում տեսնել ակնհայտը:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը  նկատեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:

«Դաշնակցությունը 126 տարվա կուսակցություն է և որևէ ժամանակ կամ  առիթով  նրանց պատեհապաշտության  մեջ  մեղադրելու համար  պետք է  «կույր» լինել: Դաշնակցությունն  ամենահարուստ պատմություն ունեցող կուսակցությունն է և 126 տարվա ընթացքում ամենաշատ բան արածը մեր ժողովրդի համար: Պատմական ամբողջ ժամանակահատվածում երբևէ նա այժմեական շահերով չի առաջնորդվել: Ըստ այդմ՝ ես հերքում եմ պատեհապաշտության մասին դատողությունները, ինչն  ավելի շատ դրանք անողի մասին է խոսում»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Իսկ որն է պատճառը  ընտրությունների «նախօրեին» Դաշնակցության նման քայլի գնալու, Դավթյանը հորդորեց  պարզաբանումների համար դիմել հենց նրանց. հասցեատերը  ոչ ինքն է, ոչ էլ իր կուսակցական ընկերները:

Հակադարձմանը՝ իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն իր հերթին քաղաքական ուժերից  նախընտրեց ՀՅԴ-ին,  ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «ՀՀԿ-ն պարզած ոչ մի ձեռք օդում չի թողնում», հետո լրացրեց՝ այլ ուժերի հետ ևս պատրաստ են համագործակցության:

Times.am-ի հիշեցմանը, որ ՀՀԿ ղեկավարությունից հայտարարել էին, որ կհամագործակցեն իրենց գաղափարին մոտ ուժի հետ, ըստ այդմ՝ ՀՅԴ-ի կոնկրետ ո՞ր գաղափարն է  մոտ ՀՀԿ-ին, ո՞րն է համագործակցության գաղափարական մեխը, Դավթյանը պատասխանեց՝ ազգային գաղափարը՝ ազգ, պետություն, մշակույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում