Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Արման Մանարյանը

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Արման Մանարյանը

Փետրվարի 16-ին 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Մանարյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ):1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա «Կարինե» (1967թ.), «Մորգանի խնամին» (1970թ.), «Հեղնար աղբյուր» (1971թ.), «Վերադարձ» (1972թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Եվս հինգ օր» (1978թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.) խաղարկային ֆիլմերը: Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Արման Մանարյանի հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984թ.), «Տգետը» (1995թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010թթ.):

Հետևեք մեզ նաև Telegram-ում