«Հրապարակ». ԼՂՀ ՄԻՊ կշանակվի ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը

«Հրապարակ». ԼՂՀ ՄԻՊ կշանակվի ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը

Ինչպես հայտնի է, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարական է տվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նրան փոխարինելու է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, որը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկությունը. «Ես որևէ մեկնաբանություն այդ հարցի շուրջ չունեմ այս պահին»:

Թերթի հարցին՝ առաջարկ եղե՞լ է, ինչքա՞ն էր մնացել ռեկտորի պաշտոնում Ձեր պաշտոնավարմանը, որ մեկնեք Արցախ, ասել է. «Դուք հետևություններ արեցիք, բայց հիմքեր չկան: Ես Արցախ բավականին հաճախ եմ գնում, գնում եմ, վերադառնում եմ: Եվ այս պահին ասացի Ձեզ՝ առաջին հարցի շուրջ մեկնաբանություն չունեմ»:

Արցախում ՄԻՊ-ի հրաժարականը բացատրում են հետևյալ կերպ. «Միջազգային իրավունքի ուժեղ մասնագետ է պետք, առավել ևս` ապրիլյան պատերազմից հետո, երբ միջազգային ատյաններին դիմելու, ներկայացնելու հարց կա»: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է նաև. «ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի կողմից հրաժարականը պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում