Իրանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է Թասնիմ գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Իրանում 12-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2017 թվականի մայիսի 19-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրանում նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է, կարեւորությամբ երկրորդ բարձրագույն պաշտոնատար անձն ԻԻՀ-ի ղեկավարից հետո, որի պաշտոնը ներկայումս զբաղեղնում է այաթոլլա Ալի Խամենեին: Նախագահն ընտրվում է ընդհանուր ուղղակի գաղտնի քվչարկության արդյունքներով՝ չորս տարի ժամկետով՝ մեկ ժամկետով կրկնական վերընտրության իրավունքով:

Երկրի ներկայիս նախագահը՝ Հասան Ռոուհանին, պաշտոնն ստանձնել է 2013 թվականի օգոստոսի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում