Brent մակնիշի նավթի մեկ բարելի գինն իջել է 42 դոլարից ցած

Լոնդոնի ICE սակարանում 2016 թականի սեպտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը փակման մակարդակի համեմատությամբ իջել է 2 տոկոսով՝ մինչեւ 41,86 դոլար մեկ բարելի դիմաց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այսպիսով, նավթի գնանշումները 42 դոլարի մակարդակից ցած են իջել ապրիլի 18-ից ի վեր առաջին անգամ, վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում