ԲՀԿ-ն հեռացրեց ԲՀԿ Մասիսի տրածքային խորհրդի նախագահին

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նիստը: Նիստը որոշել է ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին:

Խորհրդի որոշման մեջ նշվում է, որ Կարապետ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:  Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում