Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հոկտեմբերի 26-ից Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում՝ Արգիշտի փողոցով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի Ոսկերիչների փողոց, իսկ Հաղթանակի կամրջով դեպի Արգի շտի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունն այսուհետև կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով, որոնք մինչ այդ նշված ուղղությամբ երթևեկում էին անընդհատ՝ մշտական կանաչ ազդանշանի առկայությամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում