Վարչապետը Դավիթ Անանյանին նշանակել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Անանյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Սամվել Ավետիքյանը նշանակվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Ավետիքյանը մինչ այս զբաղեցնում էր Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում