Գրեթե 4 հազար միգրանտ է զոհվել ծովով ԵՄ հասնելու փորձ անելիս

2016 թվականին գրեթե 4 հազար միգրանտներ ու փախստականներ են զոհվել ծովով Եվրոպայի ափեր հասնելու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

ՄՄԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից ծովային ճանապարհով Եվրոպա են ժամանել ավելի քան 332 հազար միգրանտներ ու փախստականներ: Միեւնույն ժամանակ 3930 մարդ զոհվել կամ անհետ կորել է՝ փորձելով հատել Միջերկրական ծովը:

Անցած շաբաթ կազմակերպությունում նշել են, որ 2016 թվականին կարող է գերազանցվել Միջերկրական ծովում զոհված միգրանտների եւ փախստականների թվով անցած տարվա վշտալի ռեկորդը. 2015 թվականին ծովում զոհվել է 3771 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում