Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 27.5 տոկոսով

Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 27.5 տոկոսով

Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում արտադրվել է 16 մլրդ 66.7 մլն սիգարետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 27.5 տոկոսով։

Հայաստանում 2016 թվականի առաջին ինն ամիսներին ընդհանուր առմամբ արտադրվել են 91 մլրդ 162 մլն դրամի ծխախոտային արտադրատեսակներ: 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 19.4 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում