AM | RU
USD
EUR
RUB

Ադամանդագործությունը Հայաստանում մինչև տարվա վերջ կկրկնապատկի 2015 թվականի ցուցանիշը

Հայաստանում 2016 թվականի հունվար-հունիսին ադամանդագործության ծավալն արդեն իսկ գերազանցում է նախորդ տարվա ամբողջ ծավալի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում ադամանդագործությամբ զբաղվելու նախադրյալները և զարգացման հնարավորությունները:

- Պարոն Մկրտչյան, 2014 թվականին ադամանդագործությունը զգալի անկում ապրեց, իսկ այժմ այն նոր թափ է առնում՝ գրանցելով հաջողություններ: Վերջինն ի՞նչի հետ է կապված, և ի՞նչ ռազմավարություն է մշակվել դրան հասնելու համար:

-2014 թվականի անկումը պայմանավորված էր 2008 թվականի տնտեսական ճգնաժամի հետ: 2014 թվականն անցումային տարի էր: Մենք դեռ ԵԱՏՄ-ին չէինք անդամակցում, սակայն դրան նախորդել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև մի պայմանագրի կնքում, ըստ որի նավթը, գազը և ալմաստները 6,5 տոկոս տուրքից ազատվում էին: Նոր իրողություն էր առաջացել: Քանի որ նոր ձևով էին մարդիկ ներմուծում, դեռևս մեխանիզմները չէին հարմարեցվել: ԵԱՏՄ-ի բոլոր օրենքները դեռևս չէին գործում: Ռուսական կողմը շատ զգուշանում էր մատակարարումներից, իսկ հայկական կողմը չէր իմանում ինչպես հարմարվել այդ նոր իրա վիճակին:

Մեր խնդիրն է ամեն տարի թույլ բազայի պայմաններում կրկնապատկել ադամանդագործությունը, քանի որ լավ նախադրյալներ ունենք: Տարվա վերջում կունենանք ոսկերչության և ադամանդագործության 100 տոկոս աճ:

Մենք մեկ անգամ ունեցել ենք այդպիսի փորձ ոչ վաղ անցյալում, և դա հավատ է ներշնչում, որպեսզի կրկնենք ցուցանիշը: 1998 թվականին ունեցել էինք 23 մլն ԱՄՆ դոլարի ադամանդագործության ծավալ, իսկ 2003 թվականին` 350 մլն ԱՄՆ դոլարի:

Այս ոլորտում շատ կարևոր են մասնագիտական ներուժի հմտությունները: Մեր ազգը սիրում է այս գործով զբաղվել, և այդ պատճառով է մեզ մոտ այդքան արագ ստացվում աճը: Աշխարհում կան ադամանդի բնական պաշարներ ունեցող շատ երկրներ, որոնք ամեն տարի կառավարության որոշումներ և օրենքներ են ընդունում, սակայն այդպես էլ չեն կարողանում ադամանդագործությունը զարգացնել` մասնագետների պակասի հետևանքով: Այդ պատճառով ստիպված հումքը վաճառում են: Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ այն մեզ պետք է, քանի որ այս ճյուղում միշտ բարձր է եղել աշխատավարձը: Մենք ամեն կերպ պետք է զարգացնենք այս ոլորտը, քանի որ այն, կարծես, հատուկ մեզ համար լինի:

-Ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ քայլեր պետք է արվեն և ի՞նչ ռազմավարություն պետք է գործի ոլորտը զարգացնելու համար:

-Մշակելու ենք միջոցառումների հստակ պլան: Նախ՝ պետք է հասկանանք, թե որոնք են մեր օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները, որոնք խանգարում են ոլորտի զարգացմանը: Օբյեկտիվ խոչընդոտների մեղմացման մեթոդներ պետք է մշակենք, իսկ սուբյեկտիվն ընդհանրապես արմատախիլ անենք: Հիմնական քայլերից մեկը ոլորտին համակարգված մոտեցում ցույց տալն է: Շատ կարևոր է նաև, որպեսզի պետական և մասնավոր հատվածների համագործակցություն տեղի ունենա: Խոչընդոտներից ամենաէականը մասնագետ կադրերի պակասն է: Վերջին տարիներին արտադրության ծավալների նվազման պատճառով կրճատվել են նաև մասնագետները: Բացի այդ նրանց վերարտադրություն տեղի չի ունեցել: Նրանց մի մասը, ցավոք, մեկնել են օտար երկրներ աշխատանքի:

Վերջին տարիներին քիչ են եղել ներդրումները, ինչպես նաև մի փոքր տեխնոլոգիապես հետ ենք մնում: Այդ խնդիրների լուծման համար հարկավոր է ուսումնական կենտրոններ բացել, ներդրումների ավելացման աշխատանքներ կատարել:

Այժմ մի ծրագիր ենք մշակում և դրանով նախատեսում ենք 2003 թվականին գրանցված ամենաբարձր ցուցանիշը` 350 մլն ԱՄՆ դոլարը, կրկնել 2020 թվականին:

-Ո՞ր երկրներն են հետաքրքրված Հայաստանում մշակված ադամանդներով: Ո՞ր երկրներ ենք արտահանում պատրաստի արտադրանքը և որտեղից ներկրում ադամանդի հումքը:

-Հայաստանում ադամանդագործությամբ կարող են հետաքրքրված լինել բոլոր երկրները, որոնք զարգացնում են այս ոլորտը: Այս պահին հետաքրքրված են կազմակերպություններ Չինաստանից, Հնդկաստանից, Իսրայելից և այլն: Ի՞նչու, որովհետև Հայաստանի վարպետները հարգանք են վայելում տարբեր երկրներում:

Արտահանվում են հիմնականում վաճառքի խոշորագույն կենտրոններ՝ Բելգիա, Իսրայել, Դուբայ և ԱՄՆ:

Հումքի ներկրումն իրականացնում ենք հիմնականում Ռուսաստանից: Որոշակի քանակություններ ներկրվում են Կանադայից, Դուբայից, Բելգիայից, Իսրայելից:

-Խնդրում ենք տրամադրել ադամանդագործության վերաբերյալ 2016 թվականի վիճակագրական տվյալներ:

-2013 թվականին ադամանդագործության ծավալները կազմել են 14,54 մլրդ դրամ, 2014-ին` 6,1 մլրդ, 2015-ին՝ 14,5 մլրդ, իսկ 2016 թվականի հունվար-հունիսին` 14,56 մլրդ դրամ: Ադամանդագործությունը սրընթաց է առաջընթաց է գրանցում: Առաջին վեց ամսվա արտադրանքի ծավալները գերազանցում են նախորդ տարվա ամբողջ ծավալների ցուցանիշին: Տարվա վերջում կրկնակի աճից մի փոքր ավելին կլինի: Անցած տարի ևս ունեցել ենք աճ, սակայն այդ աճը միայն 2013 թվականի համեմատ է զգալի եղել: Ցանկանում ենք մեծածախ վաճառքի հարթակ դառնալ, բայց սա դեռ բարձրագույն մաթեմատիկա է:

-Իսկ ադամանդագործության ոլորտում Հայաստանի համար ինչո՞վ էր նպաստավոր ԵԱՏՄ-ին անդամակցելը: Արդյոք նոր հնարավորություններ բացվեցի՞ն Հայաստանի առջև: Ի՞նչ խնդիրներով են գործարարները դիմել Ձեզ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո:

-ԵԱՏՄ-ին անդամակցությունն ադամանդագործության համար բավականին շահեկան է: ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ մենք այժմ ավելի հեշտ ենք հումք ձեռք բերում մատակարարներից, քան մինչ այդ: Ռուսաստանի և Ղազախստանի նման հզոր շուկաներում կարելի է իրացնել ապրանքը: Չի խանգարում նույնիսկ այն երևույթը, որ Ռուսաստանում այժմ ճգնաժամ է, քանի որ այն ոսկերչական արտադրանք սպառող հզոր երկիր է:

Ոլորտում շատ խրթին և բարդ օրենքներ են գործում: Կա էական տարբերություն Հայաստանի և ԵԱՏՄ խոշոր երկրի`Ռուսաստանի միջև, վերջինն ունի ահռելի մեծ քանակով ալմաստի հումքի և ոսկիների վաճառքի վերահսկման խնդիր:

Գործարարները մեզ են մոտենում խնդիրներով, մենք փորձում ենք լուծում տալ, և հաջողվում է: Վերջերս մի փոփոխություն է կատարվել օրենքում, որով գործարարն ազատվում է ծանր երթուղով փաստաթղթային հարցեր լուծելուց: Միշտ կարելի է գտնել պարզեցումների հնարավորություններ՝ առանց վերահսկողության լծակները կորցնելու:

-Քա՞նի ընկերություն են զբաղվում Հայաստան ադամանդի հումք ներկրելով: Արդյոք խոչընդոտներ չկա՞ն նրանց պահանջները բավարարելու առումով:

-Մեր վիճակագրական տվյալներով ինը-տասն ընկերություններ հումք են ներկրում: Որոշ ընկերություններ ընդհատումներով են աշխատում: Հիմնականում ինն ընկերություններ են: Ասեմ, որ խոչընդոտներ՝ որպես այդպիսիք չկան, եթե ինչ-որ մեկը կա, ուրախ կլինեմ, որ հայտնեն ինձ նրա մասին: Մաքսային խնդիրներ վաղուց արդեն չկան: Մեկ պատուհանի սկզբունքի կիրառման դեպքում հնարավոր է էլ ավելի կրճատել բեռի ստացման ժամկետները և հեշտացնել գործարարների աշխատանքը:

-Տնտեսության գերակա ուղղություններից մեկը դառնալուց հետո ավելացե՞լ է, արդյոք, ադամանդագործությամբ զբաղվող ընկերությունների թիվը:

-Առանց ընկերությունների ավելանալու աճ չի կարող լինել: Քանի որ եղած ընկերությունները, որքան էլ ավելացնեին իրենց ծավալները, միևնույն է, կրկնապատիկ աճ չէին ապահովի: Ուրիշներն են միացել: Իմ թվարկած ինն-տասի փոխարեն մի քանի տարի առաջ հինգ-վեցն էին: Հիմա շարք են մտնում նորերը: Կարծում եմ, հաջորդ տարի կունենանք ոչ թե տասը, այլ 15-16 ընկերություն:

Հարցազրույցը` Վահե Հակոբյանի

Լրահոս
Արամ Ա-ն և Երուսաղեմի լյութերական եկեղեցու առաջնորդը քննարկել են Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված հարցեր Արցախը ողջունում է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի մտադրությունը Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին Ռաֆայել Իսախանյան. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից Էյջի Տագուչին Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է համարում ճապոնական ընկերությունների համար Հանձնարարվել է խստորեն վերահսկել երկարացված ժամկետներով շինթույլտվություններով աշխատանքների համար սահմանված ժամանակացույցերի պահպանումը «Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից». Մարդու իրավունքների միջազգային օրը նշվել է Արցախում ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է` ֆիզիկական անձինք երրորդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է Հայաստանում ծրագրեր են մշակվում հնագիտական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ Գևորգ Կոստանյանն անհրաժեշտություն է համարում ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի ճիշտ կիրառումը ՀՀ նախագահը դրել է համայնքների առավել արդյունավետ կառավարման խնդիր և տվել հստակ նշաձողը ԱՄՆ-ում ստախոս ԶԼՄ-ները դուրս են եկել վերահսկողությունից. Թրամփ ՀՀ-ում իշխանությունը ձևավորվել է ընտրական տեղամասերում. «Ելք» դաշինքն ընդունում է ՀՀԿ-ի իշխանությունը Մեկնարկել է տարվա լավագույն մարզիկների ընտրության քվեարկությունը ԿԳՆ-ն նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք Որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում, թե դրանք անպայմանորեն կթանկանան Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրերը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա երկկողմ ներդրումների ծավալի աճի համար Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ Արմեն Ռուստամյանը կարևորում է համայնքի ղեկավարների կողմից չարաշահումների մասին բարձրաձայնելը Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Էրդողանից բարոյականության դասեր չպետք է քաղեմ. Իսրայելի վարչապետ Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին Հայաստանը միջազգային գիտական հարթակում նախանձելի հաջողություններ է գրանցում Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մագնուս Կարլսենն է Հենրիխ Մխիթարյանը ուզում է խոսել Մոուրինյոյի հետ իր ապագայի մասին Հայաստանում հաստատված սիրիահայն իր ձեռքի աշխատանքով փորձում է մուտք գործել ռուսական շուկա Աճում է քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցությունն իրավական ակտերի մշակման գործընթացում Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Զորանոց, դղյակներ, մենատներ, մզկիթներ. Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել Ստամբուլում Հաջորդ տարի կստեղծվեն մարզերի զարգացման հիմնադրամներ. զարգացման ծրագրերը կազմելու են տեղի մասնագետները Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման նորարարական մոտեցումներ Արտաքին քաղաքական դաշտում ՀՀ քայլերը պետք է լինեն համահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին. Աշոտյան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Մինսկում և Բաթումում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan