ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր շարժման առաջնորդին

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել ադրբեջանում REAL շարժման առաջնորդ Իլգար Մամմեդովի եւ այլ ակտիվիստների ձերբակալությունների վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվական կայքը:

ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել Իլգար Մամմեդովի վրայից հանել բոլոր մեղադրանքները, ի կատար ածել Եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումը, ազատ արձակել նրան եւ նրա հետ ձերբակալված մյուս ակտիվիստներին, որոնց ազատազրկումը հակասում է միջազգային օրենքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում