ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդի գործով կալանավորված անձանց

ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդի գործով կալանավորված անձանց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում` բժիշկ-մասնագետը, հերթական անգամ դեկտեմբերի 14-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, տեղի են ունեցել առանձնազրույցներ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց՝ Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ:

Այցի ընթացքում կատարվել են նշված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման ուսումնասիրություններ:

Առանձնազրույցների ընթացքում տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում