«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը ոչ նախանձելի վիճակում է հայտնվել

Թեև խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, սակայն Շիրակի մարզում արդեն նախընտրական տոպրակներ են բաժանում:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի մարզից մեծամասնականով ընտրված Արման Սահակյանը մարզի փոքրիկներին տոպրակներ է բաժանում: Արդեն բաժանվել են Արթիկում, Գյումրի քաղաքում: Մարդկանց մի մասն էլ սպասում է, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ինչով աչքի կընկնի, քանի որ գրեթե ակնհայտ է, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով հենց նրանք են առաջադրվելու:

«Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հայտնվել է բավական ոչ նախանձելի վիճակում: նա չէր բացառում, որ ՀՀԿ ցուցակով կառաջադրվի, բայց ինչպես երևում է, ՀՀԿ-ն նրան չի վստահելու այս տարածաշրջանը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում