«Հրապարակ». Չի բացառվում, որ Արամ Սարգսյանն առաջադրվի Արարատի մարզից

Չի բացառվում, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվի ոչ թե հարազատ Արարատի մարզում, այլ Սյունիքն ու Վայոց Ձորն ընդգրկող ընտրատարածքում։ Դաշինքում կարծում են, որ այսպես, թե այնպես հարազատ մարզում Արամ Սարգսյանի գործոնն աշխատելու է, հետևաբար, պետք է մտածել այն տեղերի մասին, որտեղ անցողիկ թեկնածու չունեն։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Իսկ Արարատում «Ելք»-ի թեկնածուներից է Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևանյանը, որն Արամ Զավենիչի ընկերն է և մարզում մեծ հեղինակություն ունի։ Չի բացառվում, սակայն, որ նրան խոչընդոտեն մարզի հեղինակությունները, փորձեն ճնշումներ գործադրել՝ եթե «Ելք»-ն Արարատում մնա առանց վառ թեկնածուների, ապա Արամ Սարգսյանը կառաջադրվի հարազատ մարզից»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում