AM | RU
USD
EUR
RUB

Նոր խորհրդարանն իրեն չի կարող թույլ տալ նախկինի շռայլությունները…

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի հետ

-Պարոն Սաղաթելյան, մոտենում են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, և, բնականաբար, ակտիվանում է ՀՀ հասարակական-քաղաքական դաշտը, տարբեր ուժեր միավորվում են ,ձևավորվում են դաշինքներ: Ինչպիսի՞ն են լինելու ընտրապայքարի մեջ մտնող ՀՅԴ-ի մոտեցումներն ու քայլերն այս ուղղությամբ:

-2017թ. խորհրդարանական ընտրությունները նորանկախ ՀՀ-ի պատմության մեջ ամենաքաղաքականացված ընտրություններն են լինելու: Ընտրություններն անցկացվելու են նոր սահմանադրության պայմաններում, նոր ընտրական օրենսգրքով, ամբողջությամբ փոփոխված են ընտրությունների ձևն ու բովանդակությունը, նկատի ունեմ և' ընտրական համակարգը, և' բուն ընտրական գործընթացը: Նոր խորհրդարանը ոչ միայն ձևավորելու է կառավարությունը, այլև ապագայում ընտրելու է երկրի նախագահին:

Ընդհանրացնելով` նշեմ, որ խորհրդարանից է մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր երկրի վաղվա օրը, և այս ինստիտուտը երկրի ապագայի կերտման գործում իր վրա կրելու է մեծ պատասխանատվություն: Արդյունքում` եթե նախորդ խորհրդարաններն իրենց թույլ են տվել ունենալու անգրագետ, անտառաճանաչ, երբեմն` անսկզբունքային և անտեսակետ պատգամավորներ և քաղաքական ֆրակցիաներ, այս խորհրդարանն իրեն չի կարող նման շռայլություն թույլ տալ, որովհետև, նորից եմ կրկնում, երկիրն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի, և խորհրդարանի դերակատարումը երկրի ղեկավարման գործում լինելու է առանցքային:

-Ինչպե՞ս է ՀՅԴ-ն պատրաստվում ընտրություններին, ի՞նչ հնարավորություններ ունի, ինչպիսի՞ դիրքորոշումներ` քաղաքական դաշտի վերաձևավորումների, վերադասավորումների նկատմամբ:

-ՀՅԴ-ն իր ողջ ուժերով իրականացնում է բավականին մեծածավալ նախապատրաստական աշխատանքներ. արդեն ձևավորված են կենտրոնական և մարզային շտաբները, ենթաշտաբները: Այս առումով Դաշնակցությունը գրեթե դժվարություններ չունի, որովհետև ՀՅԴ ողջ հանրապետությունով մեկ ունի կուռ կազմակերպական կառույց, մարզային և քաղաքային կոմիտեներ, համայնքներում կուսակցական միավորներ: Եթե այսօր շատ քաղաքական կուսակցություններ ու դաշինքներ դեռևս նոր-նոր են փորձում ձևավորել գրասենյակներ կամ տարածքային միավորներ, ապա մենք այդ ճանապարհն անցել ենք դեռ 25 տարի առաջ: Այսօր մենք պարզապես փոխում ենք մեր աշխատանքային ռեժիմը՝ անցնելով նախընտրական շրջանին հատուկ գրաֆիկի: Իսկ ինչ վերաբերվում է մեր դիքորոշմանը մյուս քաղաքական ուժերի դաշինքներին,դրան կարող ենք անդրադառնալ այն ժամանակ երբ այդ ուժերը վերջնական ձևավորվեն և ձևակերպեն իրենց ասելիքը:

-Մենք գիտենք որ Դուք ակտիվ աշխատանքներ եք իրականացնում Գեղարքունիքի մարզում և լուրեր կան որ առաջադրվելու եք ռեյտինգային ցուցակով, այդյոք ճիշտ են այդ լուրերը:

-Ես ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ եմ, ՀՅԴ կենտրոնական շտաբի անդամ, համակարգում եմ Գեղարքունիքի մարզային շտաբի աշխատանքները:

Նշեմ, որ մարզային այս շտաբը համակարգում է Գեղարքունիքի մարզը, որը, ինչպես գիտեք, նոր ընտրական օրենսգրքով հանդիսանում է մեկ առանձին ընտրատարածք: Մարզում աշխատանքներն իրականացվում են բավականին արդյունավետ կերպով, ունենք արդեն ռեյտինգային ցուցակի նախնական տարբերակ, որտեղ ընգրկված են մեր հասարակության բոլոր շերտերից հեղինակավոր և հանրության շրջանում հարգանք վայելող անձինք` ուսուցչուհի, դպրոցի տնօրեն, ազատամարտիկ, պետական պաշտոնյա, գիտնական և այլն:

-Դուք քվեարկվելու եք:

-Այո, ես ևս մտադրություն ունեմ առաջադրվելու: Անշուշտ, վերջնական որոշումը կայացնելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը: Անկախ իմ առաջադրվելու հանգամանքից մենք մարզում ունենք լավ մրցունակ թիմ, որը ակտիվորեն մտնելու է ընտրապայքարի մեջ` վստահ լինելով, որ ունենալու ենք զգալի հաջողություններ:

-Իսկ ո՞րն է Ձեր վստահության պատճառը:

-Մեր վստահությունը հենված է ինչպես մեր անցած ճանապարհի և այն թիմի վրա, որը տարիների ընթացքում ձևավորվել է Գեղարքունիքում, այնպես էլ խարսխված է Դաշնակցության կազմակերպական կառույցի և մեր ընկերների ունեցած բարձր հեղինակության վրա: Մենք ընկերներով ոչ թե իրար մրցակից ենք, այլ գաղափարական և կազմակերպական ամբողջություն, և մեզնից յուրաքանչյուրի հաղթանակը բոլորիս հաղթանակն է: Մենք այսօր ունենք շարժունակ, պատասխանատվության բարձր գիտակցումով օժտված թիմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր անելիքն ու գործառույթները:

-Հայտնի է, որ ՀՀ մարզերում կան բազմաթիվ հիմնահարցեր: Ի՞նչ է ակնկալելու ընտրողը ձեզնից, և ազգաբնակչությանը հուզող խնդիրների լուծման գործում ի՞նչ հնարավորություններ ունի ՀՅԴ-ն:

-Անշուշտ, դեռ ժամանակ ունենք այդ ուղղությամբ մեր տեսակետներն ու ծրագրերը ներկայացնելու համար, այդպիսիք, բնականաբար, մանրամասնորեն կան մշակված, և դրանք ամենատարբեր ձևերով կմատուցվեն հանրությանը: Ներկայումս մի բան կարող եմ ասել, որ մեր ծրագրերը լինելու են պարզ, հստակ, պարզաբանված և, ամենակարևորը, հիմնավորված: Այսինքն` մենք զերծ ենք մնալու պոպուլիստական հռետորաբանությունից, դատարկ լոզունգներից, կոչերից և այլն: Մենք շատ մատչելի կերպով ներկայացնելու ենք մեր անելիքները և ծրագրերը, որոնք պատրաստվում ենք իրականացնել հասարակության վստահության քվեն ստանալուց հետո: Սահմանադրության փոփոխությունները և անցումը դեպի խորհրդարանական համակարգի եղել է ՀՅԴ-ի 25-ամյա պայքարի առանցքում, բոլորը գիտեն, որ մենք ենք եղել այս ձեռքբերման ջատագովն ու աջակիցը, և սա մեր համար երկրի առջև ծառացած արմատական խնդիրների լուծման գործընթացում մի նոր սկիզբ է: Հետևաբար՝ մենք այս ընտրություններին վերաբերվում ենք շատ լրջորեն, շատ պատասխանատու կերպով և գտնում ենք, որ մենք ունենք լուրջ հնարավորություններ մեր ազդեցությունն առաջիկա խորհրդարանում կտրուկ մեծացնելու համար:

Հարցազրույցը վարեց Վահե ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Լրահոս
Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին Պաշտպանի առաջարկով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիմնանորոգում կիրականացնի Հայտնաբերված ծխացող օջախները մարվում են Արմավիրի մարզպետի խորհրդականի կինը տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն «Arm Security-2017». Անվտանգության տեխնոլոգիաները շուտով ցուցադրության կհանվեն Կարեն Մովսիսյանը՝ շախմատի Եվրոպայի վետերանների չեմպիոն Նպաստառու ընտանիքների առաջին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն ՃՏՊ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Հայ երիտասարդաց ընկերակցությունն Անթիլիասում տարեկան բանակում է գումարել 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական աճ Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին, վերջին հրաժեշտը՝ 24-ին «Հրապարակ». Մանե Թանդիլյան. «Հայաստանի շահը ԵԱՏՄ-ում չի գտնվում» «Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ»-ի 50 տոկոս բաժնետոմսը «Հրապարակ». Անի Զախարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ «Ժողովուրդ». Ֆիննախը մերժել է ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու դիմումը «Հրապարակ». «Միսս Հայաստան-2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի գործը նոր փուլ է մտել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 22 Կապանում փորձարկվել է համայնքի աղետների ռիսկի կառավարման ծրագրի նախագիծը «Ֆրեսկո» փառատոնի համար Խարբերդի մանկատան սաները փոքրիկ խաչքարեր կպատրաստեն Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն Պերճ Զեյթունցյանին վերջին հրաժեշտի արարողության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով Երաշտի հետ կապված բոլոր անելիքները հստակ ձևակերպել ենք. ՀՀ վարչապետ ՀՀ վարչապետն անդրադարձել է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ Հռոմի Պապը քաղաքական գործիչներին կոչ է անում ավելին անել փախստականներին օգնելու համար Գերմանիան Թուրքիային իշխանությունների հետապնդումից ապաստան է տվել հազարավոր թուրք դիվանագետների, դատավորների, գիտնականների Կառավարությունը չի կարող արդյունավետ գործել, երբ պահպանողական և սոցիալիստական կուսակցությունները կոալիցիա են կազմել Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի Հանրապետության 26-ամյակի տոնական միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՌԴ-ում կծանոթանա «ԿամԱԶ»-ի նոր արտադրատեսակներին և կմասնակցի «Արմիա-2017» համաժողովին Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար Տարիներ շարունակ ինքնությունը թաքցրած հայուհին թուրքական կայքին պատմել է իր ընտանիքի և հայ լինելու մասին Տավուշում պայմանագրային զինծառայողին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչին Դոնի Ռոստովում 12 շենք Է այրվում 6,5 հազար քառակուսի մետր տարածքում Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ Լույս` բույսերի համար. հայկական ստարտափը ներդրումների դեպքում գյուղատնտեսությանը զգալի օգուտ կարող է բերել Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ» Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են Դատավորն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պերճ Զեյթունցյանը թարմ հոսանք էր բերում հայ գրականություն. Էդվարդ Միլիտոնյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan