Հայաստանի ռուսական ռազմակայանի ականաձիգներն սկսել են պատրաստվել Բանակային միջազգային խաղերին

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է հրետանային ստորաբաժանումների ականանետային անձնակազմերի նախապատրաստումը «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթին մասնակցելուն, որը տեղի կունենա 2017 թվականին Բանակային միջազգային խաղերի շրջանականերում: Այդ մասին հայտնել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, նշելով, որ դաշտային պարապմունքներում ներգրավված են 100-ից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա ձմեռային պայմաններում ականաձիգները ձեռքի եւ 82-միլիմետրանոց եւ 120-միլիմետրանոց ականանետներով հրաձգություններ կանցկացնեն «Ալագյազ» զորավարժարանում: ՝
Հրանոթների առավել ստույգ նշանափորձման եւ ուղղման, ականանետներով հրաձգության ճիշտ հետագծի ընտրության համար ճշգրտումը կատարվում Է հետախուզության արդի համալիրների անօդաչու թռչող ապարատների կիրառմամբ:

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների նախապատրաստումը կավարտվի մրցույթի առաջին ընտրական փուլի անցկացմամբ, որը տեղի կունենա ընթացիկ տարվա մարտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում