Դե Միստուրան հետաձգել է Սիրիայի շուրջը բանակցությունների հրավերների առաքումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնեւում միջսիրիական բանակցությունների հրավերների առաքումը փետրվարի 8-ից հետաձգել է ավելի ուշ ժամկետի, բանակցություններ, որոնք պլանավորված են փետրվարի 20-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել է նրա ժնեւյան գրասենյակը: 

«Հրավերները կուղարկվեն մոտ օրերս, այլ ոչ թե փետրվարի 8-ին (ինչպես ավելի վաղ հայտարարվել Էր)»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հատուկ դեսպանորդի գրասենյակում պարզաբանում են, որ հետաձգման պատճառը «սիրիական կողմերի հետ այժմ ընթացող կոնսուլտացիաներն են, որոնք վերաբերում են պատվիրակություններ կազմելուն»:

Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծված է հաղորդագրության մեջ, «անկախ հրավերների ուղարկման ժամկետից, հատուկ դեսպանորդը պահպանում է փետրվարի 20-ին միջսիրիական բանակցություններ հրավիրելու իր մտադրությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում