«Իրատես». Սամվել Կարապետյանը Հովիկ Աբրահամյանի որդու համար Մոսկվայում շքեղ բնակարան է գնել

«Իրատես»-ը «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Ասում են, թե վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից առաջ ոչ անհայտ «ֆորբսահայ» գործարար Սամվել Կարապետյանը որպես մխիթարանք (որպեսզի Աբրահամյանը շատ չնեղանա այդ հրաժարականից և «կուտակումներ» չունենան նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ) սանիկ Արգամ Աբրահամյանի համար բավականին շքեղ առանձնատուն է գնել Մոսկվայի կենտրոնում, որոշ գնահատումներով՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ:

Իսկ հիմա ահա Արգամը փորձում է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով, համարյա ընդդեմ վարչապետ Կարեն Կարապետյանի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում