AM | RU
USD
EUR
RUB

Կոմկուսը պարտավոր է վերադառնալ իշխանության. Տաճատ Սարգսյան

Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար, նախընտրական ցուցակի առաջին համար Տաճատ Սարգսյանը չի կասկածում, որ առաջիկա ընտրությունների արդյունքում Կոմկուսը հայտնվելու է խորհրդարանում:

«Հայտնի է, որ գործ ունենք 114-ամյա կուսակցության հետ, որը գործել է տարբեր ժամանակներում, եւ Խորհրդային Հայաստանն իր արդյունաբերությամբ, մշակույթով, կրթությամբ առաջատար երկիր է եղել: Իզուր չէ, որ այն անվանում էին թանգարան բաց երկնքի տակ, մեկն էլ ասել էր՝ եթե ուզում եք հրաշքներ տեսնել, եկեք Խորհրդային Հայաստան: Նախորդ դարասկզբին Երեւանն ուներ ընդամենը 35 հազար բնակչություն, քիչ էին դպրոցները, աշակերտները. այսպիսի վիճակով կոմունիստներն ընդունեցին հանրապետությունը: Մենք ոտքի կանգնեցրինք տնտեսությունը, այդ ժամանակներում զարգացավ թեթեւ ա րդյունաբերությունը: Ցավում ենք, որ ձեռք բերված հաջողությունները հավասարվեցին զրոյի: Հանրապետությունն այժմ ծանր վիճակում է՝ արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա. բնակչության գրեթե կեսը արտագաղթում է, երկիրը դասվում է ծերացող երկրների շարքին, ամեն տասներորդ բնակիչը քաղցած է քնում, փակվել են դպրոցներ»,-նշեց նա:

Տաճատ Սարգսյանի խոսքով՝ նախորդ տարիներին կուսակցության՝ խորհրդարանում չհայտնվելու պատճառն եղել է անարդար վերաբերմունքը կուսակցության նկատմամբ:

«Իմ եւ մեր կուսակից ընկերների կարծիքն է, որ եթե խորհրդարանում չկա կոմունիստական գաղափարախոսություն, եթե օրենքները չեն բխում ժողովրդի շահերից հատկապես սոցիալական խնդիրների առումով, այդ Ազգային ժողովը երկու ոտքով կաղում է: Մեր օրենքները պետք է լինեն արտագաղթի վերացման համար հզոր արդյունաբերության ստեղծման, անվճար բուժման, կրթության, մշակույթի գիտության եւ այլ ոլորտների մասին: Մենք պարտավոր ենք վերադառնալ իշխանության»,-ասաց Կոմկուսի ներկայացուցիչը:

Տաճատ Սարգսյանը համոզված է, որ որեւէ այլ կուսակցության գաղափարախոսություն չի կարելի համեմատել Կոմկուսի գաղափարախոսության հետ, որին, ըստ նրա, մարդիկ կողմնակից են:

«Մենք ունենք աջակիցների 20-հազարանոց բանակ, որը մեր կողքին է: Մենք կարծում ենք, որ ժողովուրդը մեզ ցանկանում է տեսնել խորհրդարանում»,-ընդգծեց նա:

Տաճատ Սարգսյանը ներկայացրեց, որ Կոմունիստական կուսակցությունը կողմ է բազմակարծությանը, ընդունում է տնտեսավարման բոլոր ձեւերը, ցանկանում է տեսնել պետության առավել մեծ դերակատարություն տնտեսավարման մեջ, օգտագործել Հայաստանում ստացված հումքը աշխատատեղերի ստեղծման համար, պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել Ղարաբաղի անկախության հարցը, արտոնություններ տրամադրել առաջնագծում ծառայող զինվորների ընտանիքներին, նրանց ազատել կոմունալ վճարներից, կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ՝ ըստ այդմ նպաստելով ազատ տրանսպորտի ձեւավորմանը, տնտեսության զարգացմանը եւ այլն:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2–ին, իսկ ընդգրկված քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավը սկսեցին մարտի 5–ից:

Լրահոս
Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն. նախարար Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ Կառավարությունը մերժեց մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամը մինչև 17։00-ն սահմանելու նախագիծը Կառավարությունն օտարում է Բուզանդ փողոցում գտնվող պետական գույքը Ղազախստանում այրվել է ավտոբուս. զոհվել է 52 մարդ Սյունիքի մահացու ավտովթարից զինվորականները չեն տուժել Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը արժանացավ կառավարության հավանությանը Փառատոններ, արկածային տուրիզմ, հյուրանոցային տնտեսության ակտիվացում. Արցախը զարգացնում է զբոսաշրջությունը Ունենք փաստեր, երբ տենդերը շահում է անհասկանալի կառույց Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում 2018-ին աշխուժություն է ակնկալում Կառավարությունը մտադիր է ֆունդամենտալ լուծում տալ գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերին Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքելու «Արսենալ»-ի հետ. Mirror Անոմալ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգներ չի խոստանում Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն նիստ է գումարել Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց «Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել «Հրապարակ». Ապագա նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին «Ժողովուրդ». ՊՆ համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժամանակ». Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ «Հրապարակ». Աշոտ Մանուկյանը կտնօրինի «Տաշիր գրուպ»-ի էներգետիկ ոլորտը «Հայկական Ժամանակ». «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միանալու են «Ելք»-ի բողոքի ակցիային «Ժամանակ». Լևոն Յոլյանը ցանկանում է վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին «Ժամանակ». Ռալֆ Յիրիկյանը կա­րող է լինել ՀՀ նախագահի թեկ­նածուների շարքում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է Հայաստանը պատմական փաստաթուղթ ընդունեց Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսանկարահանող նոր սարքեր են լինելու Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6 տոկոս գնաճի մասին հայտարարությունները Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և ընթացիկ տարվա ծրագրերին Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով անցնող տարում ծախսվել է 21.3 մլրդ դրամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan