Ավտովթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի ղեկավարներ Ն.փաշինյանը, Է.Մարուքյանը և Ա.Զավենի Սարգսյանը

Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը, հայտնում է Shamshyan.com-ը։  

Նրանք վթարի են ենթարկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենայում, բացի Ն.Փաշինյանից, Է. Մարուքյանից և Ա. Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում