Շարմազանովն ապրիլմեկյան կատակ որակեց «Ելք-ի ներկայացուցիչների հայտարարությունները առաջամարտիկ լինելու մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերից ամենացածրը ՀՀԿ-ի վարկանիշն է: Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հանրապետական կուսակցությ ունը որևէ մեկի հետ լեզվակռվի մեջ մտնելու ու ինչ-որ բան ապացուցելու խնդիր չունի:

«Մեր վարկանիշը կերևա ապրիլի 2-ից հետո, երբ հայտնի կլինեն ընտրությունների արդյունքները: Որքան մեզ ձայն տան, այնքան էլ կլինի մեր վարկանիշը»,- նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով` Նիկոլ Փաշինյանը նման նյարդային հայտարարություններով փորձում է ցույց տալ, որ ինքն է «Ելք» դաշինքի առաջնորդը, մինչդեռ դաշինքի առաջնորդ ընտրելու քվեարկության արդյունքներով նա միայն համամասնական ցուցակի երրորդ համարն է: «Ես կարծում եմ, որ հենց սա էլ մեկն պատճառներից, որ այդ գործիչն այդքան նյարդային է դարձել»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Շարմազանովն ապրիլի 1-ին ընդառաջ ապրիլմեկյան կատակ որակեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հայտարարությունները, թե առաջիկա ընտրություններում իրենք են առաջամարտիկները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում