«Հրապարակ». ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է

«Անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։ Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։ Անհանգիստ են նաև «անցողիկները».– Սերժ Սարգսյանը դեռ ոչ մեկին ոչինչ չի ասել, նախնական արդյունքները հրապարակվելուց հետո մի կարճ ժամանակով եղել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, շնորհակալություն հայտնել կուսակիցներին, որոնք սպասել են, որ առաջնորդը կասի, թե որ ընտրատարածքից ով է անցնելու խորհրդարան, բայց նա ոչինչ չի ասել։ Բանն այն է, որ մի շարք տարածքներում առաջին և երկրորդ ցուցանիշներ հավաքածներից ոմանք չեն անցնի խորհրդարան, իսկ, այ, Վարդան Այվազյանին խոստացել են տանել, թեև նա՝ Կոտայքում ռեյտինգայիններից չորրորդն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում