«Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում կիրականացվեն անվճար վիրահատություններ

«Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում կիրականացվեն անվճար վիրահատություններ

Հանրապետությունում իրականացվող «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում կիրականացվեն անվճար վիրահատություններ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ այս նախաձեռնությունը կնպաստի մարզերում ակնաբուժական ծառայությունների հասանելիությանը:

2017 թ. փետրվարից հանրապետության մարզերում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած «Բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում հետազոտվածների 20%-ի մոտ ախտորոշվել են աչքի հիվանդություններ, որոնց գերակշիռ մասը` կատարակտ։

«Այժմ «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում իրականցվում են հերթագրումներ: Ավարտվելուց հետո մարզերում և Երևանում կիրականցվեն ակնաբուժական վիրահատություններ: Դրանք նախատեսված են ոչ բոլոր խմբերի համար, ծրագրում հիմնականում կընդգրկվեն սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները: Աչքի կատարակտի վիրահատությունները, ներառյալ` ոսպնյակի արժեքը, կլինեն անվճար»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում